News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը գարնանը Leopard տանկեր կուղարկի Ուկրաինա․ մարտական ​​մեքենաների ստույգ թիվը դեռեւս չի նշվում։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլսը։

Նա նշել է, որ Իսպանիան «մասնակից կդառնա Leopard 2 A4-ով»։ «Մենք խոսում ենք ոչ միայն մեքենաներ ուղարկելու, այլ նաեւ անձնակազմի վերապատրաստման եւ սպասարկման մասին», - վարչության պետի խոսքերը մեջբերել է RTVE հեռուստառադիոընկերությունը:

«Դաշնակիցների ծրագիրն այն է, որ տանկերը կուղարկվեն մինչեւ գարուն», - ասել է Ռոբլսը․ «Մինչ այդ Leopard-ը Ուկրաինայում ֆիզիկական ներկայության կարիք չի ունենա, եւ մենք պատրաստվում ենք օգտագործել այս ժամանակը ուկրաինացի զինվորականներին մարզելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ