News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չեմ ուզում մտնել դեպքի դետալների մեջ, որովհետեւ հուսամ՝ դեռ նախաքննություն է գնում եւ դեռ ինչ-որ հանգամանքներ կպարզվեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Արտակ Բշտիկյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանի հրդեհի դեպքին, որը 15 զինվորի կյանք խլեց:

Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել վարկած եւ դրանով կարծես ուղղորդել է քննչական մարմիններին, նա ասաց, որ զարմանալ պետք չէ դրանից, քանի որ իշխանության գալուց շատ կարճ ժամանակ անց Փաշինյանը հրապարակային հայտարարել էր, թե ո՞վ է այն դատավորը, որ կարող է վարչապետի ասածները չի անել. «Հայաստանում չկա իշխանություն, կա մեկ իշխանավոր, իսկ իր շուրջ հավաքված խմբակը իր աֆիցանտներն են, մասաժ անողները, լաքեյները: Այդ իշխանավորն ուզում է ամբողջական իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Ինքը գիտի իր արածների ծանրությունը եւ դրանից բխելով հասկանում է, որ ոչ մեկին պետք չէ վստահել, պետք է իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքը, որ հնարավորինս չեզոքացնի որեւէ կողմից եկող վտանգները, այդ թվում քննչական ու դատական մարմինների կողմից: Ուստի այդ անձի քայլերը կամ առողջապահական ոլորտից են, կամ քրեական: Ես հակված եմ, որ քրեական ոլորտից են»,-ասաց Բշտիկյանը:

Հարցին, թե ինչու Փաշինյանը չգնաց Սուրեն Պապիկյանին հեռացնելու քայլին՝ դրանով մեղքը բարդելով նրա վրա, Բշտիկյանը պատասխանեց. «Այդ քայլով նա եւս մեկ անգամ ուզում է հաստատել, որ որեւէ հանրային պահանջ իր համար էական չէ, բայց երկրորդ ավելի խորքային հանգամանքն այն է, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է, որ մենք կուսակցական պաշտպանության նախարար ունենք: Այդ մարդը չի պահանջում Սուրեն Պապիկյանի հրաժարականը, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, մարդ չունի նրա տեղը դնելու: Եվ քանի որ ըստ տեղեկությունների, իրենց խմբակի ներսում էլ ամեն ինչ այդքան հարթ չէ, ցանկացած քայլ հնարավոր է՝ իր իշխանությունը վտանգի, կամ խմբակը  թեւերի բաժանի, որն իր համար ամենավախենալու բանն է: Կարծում եմ՝ հիմնական պատճառներից մեկը դա է, որ Սուրեն Պապիկյանին չի հեռացնում Պնախարարի պաշտոնից»:

Բշտիկյանի խոսքով, այս իշխանությունների իշխանության գալուց անմիջապես հետո սկսվեցին քայլեր, որոնք ուղղակիորեն ուղղված էին բանակի թուլացմանը. «Առաջին շրջաբերականներից մեկն էր ռազմահայրենասիրության նվազեցումը զինված ուժերում: Այդքան չարչրկված ելակը եւ 3-4 տեսակի ուտելիքների առկայությունը բանակում առաջին հայացքից ակնահաճո են ծնողների համար, բայց հենց այդ մթնոլորտն է, որ թուլացնելու է, նվազեցնում է զգաստ վիճակը»:

Տպել
Ամենաշատ