News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝  հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ