News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դոլարը կարող է մրցակցություն ստանալ Ասիայից, եթե այն նոր ազգային արժույթ ստեղծի, սակայն դա, միեւնույն է, տեղի չի ունենա։ Այս մասին գրում է Bloomberg-ի հոդվածի հեղինակը։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ասիական այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, դեռեւս չեն համարձակվի նոր արժույթ ստեղծել։ Դրա շնորհիվ դոլարը նախկինի պես կստանձնի «գահը»։

Հրապարակման մեջ նշվում է, որ դոլարի հերթական մրցակիցը հարավամերիկյան ենթադրյալ ընդհանուր արժույթն է։ Այնուամենայնիվ այս գաղափարը ժամանակ առ ժամանակ ծագում է 80-ականների սկզբից: Ընդ որում, եթե նոր արժույթ հայտնվի, ապա այն կօգտագործվի Բրազիլիայի եւ Արգենտինայի միջեւ։ 

Գործակալությունը պարզաբանել է, որ դոլարն ունի որոշակի առավելություններ, որոնք կապված են համբավի եւ համատարած օգտագործման հետ։ Բացի այդ, աշխարհում առեւտրի 40 տոկոսն իրականացվում է ամերիկյան արժույթով։ Ուստի քանի դեռ ասիական երկրները կարող են կարգավորել իրենց սեփական արժույթները դոլարի օգնությամբ, նորը ստեղծելու անհրաժեշտություն չի լինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ