News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Audi-ն ամբողջությամբ գաղտնազերծել է Acrivesphere քրոսովեր-պիկապի կոնցեպտը։ Մեքենան չորրորդն է շարքում, որը ընկերությունը թողարկում է 2021 թվականից։

Ինչպես ծրագրել են մշակողները, Activesphere-ը համատեղում է սպորտային մեքենայի, քրոսովերի եւ պիկապ բեռնատարի հատկությունները: Մասնավորապես, Activesphere-ի հետնամասը կոճակի սեղմումով կարող է վերածվել բաց բեռների հարթակի՝ հեծանիվների կամ սպորտային սարքավորումների տեղափոխման համար։

Մեքենայի երկարությունը մոտ է 5 մետրին, լայնությունը՝ 2,07 մետր է, բարձրությունը՝ 1,6 մետր, երկար անիվային բազայով քրոսովերն ունի փոքր ելուստներ, ինչը տեսողականորեն ավելի կոմպակտ է դարձնում այն։ Մարմնի զգալի մասը զբաղեցնում են ապակե մակերեսները։ Վահանակը գտնվում է դիմապակու մոտ՝ դեպի վարորդը։ Փորձնական մեքենան համալրված է նաեւ նոր մակարդակի պրոյեկցիոն համակարգով, որն արձագանքում է վարորդի պահվածքին եւ առաջարկում նրան անհրաժեշտ ֆունկցիոնալությունը:

Մեքենան համալրված է առջեւի եւ հետեւի առանցքների էլեկտրական շարժիչներով, որոնք արտադրում են 442 ձիաուժ ընդհանուր հզորություն։ Քարշող մարտկոցի մեկ լիցքավորման էներգիայի պաշարը գերազանցում է 600 կիլոմետրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Honda-ն հետ կկանչի ավելի քան 330 հազար ավտոմեքենա՝ ջեռուցման բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով
Հետկանչը վերաբերում է 2020-2022 Odyssey, 2020-2022 Passport, 2020-2021 Pilot եւ 2020-2021 Ridgeline մոդելներին․․․
Լադա մակնիշի ավտոմեքենաների անխափան արտադրությունը մայիսից անհնար կլինի․ «ԱվտոՎԱԶ»
Ընկերությունը մինչ այժմ հաստատել է 2023 թվականին ավելի քան 400 հազար ավտոմեքենա արտադրելու ծրագրերի մասին․․․
Վրաստանը 2023թ. ավելի քան եռակի ավելացրել է մարդատար ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան. «Коммерсантъ»
Վրաստանն ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան...
Toyota-ն ռեկորդային թվով մեքենաներ է վաճառել
Ավտոարտադրողը հայտնել է նաեւ համաշխարհային արտադրության երկու տոկոս աճի մասին․․․
Նոր նախագիծ. «գոլդ» համարանիշները կդրվեն աճուրդի
Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում…
ԵՄ-ում 2035 թվականից արգելել են բենզինով եւ դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
Միեւնույն ժամանակ Բեռլինը պնդել է, որ բացառություն լինի ածխածնային չեզոք սինթետիկ վառելիքով (e-fuel) տրանսպորտային միջոցների համար․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ