News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ին, ժամը 20։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաձոր գյուղի անտառում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Այգիներ» կոչվող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։18-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 10 աշխատակից եւ Մեղրաձոր գյուղի 15 բնակիչ:

Անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Տպել
Ամենաշատ