News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հանրությունը երկու օր է քնննադատում է իշխանությանը` հերթական աղմկահարույց որոշման համար, այն է՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիվանագիտական կենսագրություն չունեցող Վահան Կոստանյանի նշանակման համար, ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արտաքին գերատեսչության կարեւոր վարչություններից մեկի՝ սահմանակից պետությունների վարչության՝ թերեւս ամենաառանցքային ուղղության համակարգումը նախարար Արարատ Միրզոյանը դրել է իր նախկին խորհրդական, այժմ 29-ամյա փոխնախարար Կոստանյանի վրա։

Խոսքը Թուրքիայում, Ադրբեջանում և այդ երկրների շուրջ տեղի ունեցող, ինչպես նաև ՀՀ շահերին ուղղակի առնչվող իրադարձությունների և զարգացումների ուսումնասիրության ու մշտադիտարկման մասին է եւ այս աշխատանքներն այլեւս համակարգելու է Վահան Կոստանյանը: Այդ վարչությունում են մշակվում և կազմվում տարաբնույթ տեղեկանքներ, վերլուծական նյութեր` նշված պետությունների հետ կապված: Այսինքն, Կոստանյանի վրա դրված է Թուրքիայի ուղղության սպասարկումը։

Ի դեպ, ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում դիվանագիտական աշխատանքի կանցնի նաեւ Միրզոյանի մյուս ընկերը՝ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ում կփոխարինի Կոստանյանի հետ աշխատած կադրերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ
Պարզվում է, որ Արթուր Դավթյանը Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ, ու դրանք...
«Հրապարակ». Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ երեք տարի՝ 2020-ի հունիսից քննվող գործի մասին է, որը վերաբերում է 2017 թվականի...
«Ժողովուրդ». Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը. Ինձ համար այդ հանձնաժողովը չկա. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում...
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է
Ըստ օրենքի՝ բարձր դատարանը 10 օրից մինչեւ 6 ամիս ժամանակ ունի՝ կարծիք հայտնելու համար: Իսկ սա նշանակում...
«Ժողովուրդ». Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ
Այս հրահանգը իջեցված է եղել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք ուսումնասիրություն իրականացնեն...
Իշխանություններն ամեն կերպ փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները. «Հայաստան» խմբակցություն
ՀՀ իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության իրավունքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ