News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:

Սամվելյանի ներկայացրած թիվը նաեւ ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատում՝ նշելով, սակայն, որ, բացի հաստատված ու Կարմիր խաչի ուշադրության կենտրոնում գտնվող 33 ռազմագերիներից, չհաստատված, բայց փաստերով հաստատված դեպքերը 80-ն են: «Մեր փաստահավաքությունը կարողացել է հիմնավորել գերեվարման հավելյալ առնվազն 80 դեպք, ու չենք բացառում՝ գերեվարման նոր դեպքեր էլ լինեն, պարզապես մեր գործունեությամբ այդքանն ենք կարողացել հիմնավորել,- նշում է նա՝ ավելացնելով։- Ցավոք, եղել է շուրջ 40 անձի դեպք, որ գերեվարվելուց հետո սպանվել կամ գնդակահարվել են: Դա վկայող ապացույցներ ունենք: Ինչ վերաբերում է վերոնշյալ 80 դեպքին, ապա անհայտ է վերջիններիս ճակատագիրը:

Նրանք կարող են կենդանի լինել, բայց իրավական դաշտից դուրս բերվեն ու դառնան բռնի անհետացածներ կամ սպանվածներ, բայց Ադրբեջանը ո՛չ հաստատում է նրանց գերեվարումը, ո՛չ էլ վերադարձնում է դիերը՝ կատարած հանցագործությունները չինքնախոստովանելու համար»:

Նկատենք, որ վերջին շրջանում գերիների, առավել եւս՝ նրանց հավանական վերադարձի մասին հայտարարություններ չեն հնչում, եւ դա՝ այն դեպքում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր. «Գերիները մեզ կներեն, եթե 1-2 ամիս ավելի մնան Բաքվի բանտերում»:

Հայտարարությունից այժմ ավելի քան տարիուկես է անցել, բայց մինչեւ այս պահը մեր հայրենակիցները Բաքվի բանտերում շարունակում են տանջվել ու կտտանքների ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ստացվում է՝ Բաքվի բանտերում այս պահի դրությամբ, հավանական է, մոտ 120 ռազմագերի կարող է պահվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով․․․
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ