News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ին, ժամը 19։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարիշատ գյուղի վարչական տարածքում քաղաքացին ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Երիզակ գյուղի մոտակայքում հայտնաբերել են Մ․ Ս․-ին (ծնված 1947 թ.)՝ «VAZ-21012» մակնիշի ավտոմեքենայով և ուղեկցել դեպի հրշեջ-փրկարարական ջոկատ։

Տպել
Ամենաշատ