
Հայոց բանակը հայ զինվորն ու հայ սպան է, հայրենիքի պաշտպանն ու խաղաղության միակ պահապանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Ամուր թիկունք կանգնենք մեր պաշտպաններին, ամրացնենք մեր տղաների հենարանը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ»,- գրել է Ավինյանը:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ագային բանակի ստեղծումը: