News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով հատելու հնարավորությունը ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո: Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Հունվարի 27-ին ԶԼՄ֊ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

Տեղեկացնում ենք, որ խոսքը գնում է Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ