News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Մեծ յոթնյակի (G7) երկրները հասկացրել են, որ դեմ չեն Եվրամիության կողմից Ռուսաստանից դիզելային վառելիքի մեկ բարելի դիմաց 100-110 դոլար գնի շեմի սահմանմանը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյային:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Եվրամիության եւ Մեծ յոթնյակի երկրների հետ քննարկում է ռուսական նավթամթերքների գների շեմը։

«G7-ը հասկացրել է, որ իրեն ձեռնտու է ԵՄ-ում ռուսական դիզելային վառելիքի արտահանման գների շեմի հաստատումը 100-110 դոլարի սահմաններում»,-նշում է գործակալությունը:  

Աղբյուրը նշել է, որ քննարկման կողմերը լավատեսորեն են նայում համաձայնության հասնելու հնարավորությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ