News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոստացել է համագործակցել արդարադատության նախարարության եւ Կոնգրեսի հետ՝ իր տանը գաղտնի փաստաթղթեր հայտնաբերելուց հետո, հաղորդում է Fox News-ը: Հեռուստաալիքը նշում է, որ քաղաքական գործիչն առաջին անգամ մեկնաբանել է իրավիճակը եւ հայտարարել, որ ընդունում է միջադեպի ողջ պատասխանատվությունը:

«Ես նախկինի պես համոզված եմ, որ Կոնգրեսում իմ պաշտոնավարման ընթացքում մենք շատ զգույշ էինք, ինչպես իմ փոխնախագահի պաշտոնավարման ընթացքում, բայց կրկին, վարչակազմի վերջին օրերին, երբ նյութերը  հավաքվեցին, որոշ գաղտնի փաստաթղթեր կարող էին սխալմամբ ուղարկվել իմ նստավայր»,-նշել է Փենսը:

Նրա խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, որ նյութերը հայտնվել են իր տանը մինչեւ 2023 թվականի հունվարը։ Փենսը նաեւ հավելել է, որ այդ միջադեպը բացահայտվել է դրանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

«Բայց ես ստանձնում եմ դրա ողջ պատասխանատվությունը, եւ մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել յուրաքանչյուր համապատասխան հետաքննության»,-ընդգծել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ