News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Եվրոպայի պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն Ղուրանի պաշտպանության համար եւ չպաշտպանվեն խոսքի ազատության հետեւում՝ իրենց անգործությունն արդարացնելու համար: Այս մասին նա ասել է TV-24-ի եթերում։

«Չի կարելի խոսքի ազատությունը որպես պատրվակ օգտագործել այդ խայտառակությունն արդարացնելու, լռեցնելու, ինչպես նաեւ վիրավորելու, նվաստացնելու, հայհոյելու եւ սրբազան արժեքների վրա հարձակվելու համար։ Եվրոպան պետք է միջոցներ ձեռնարկի նման հարձակումներ թույլ չտալու համար»,-ասել է Քալընը։

Հունվարի 21-ին դանիական Stream Kurs հակաիսլամական կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել է Ղուրանը։ Հունվարի 23-ին նույն ակցիան տեղի է ունեցել Նիդեռլանդներում՝ Հաագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ