News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայի հինգ քաղաքներում հունվարի 26-ից շուրջ 10 հազար տնային տնտեսություններ ցուրտ եղանակի պատճառով մնում են առանց ջրի, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ Վաձիմում, որտեղ առանց ջրի է մնացել 3400 տուն, քաղաքի վարչակազմն օգնության է կանչել բանակին, քանի որ քաղաքապետարանը բավարար հնարավորություններ չունի բոլոր կարիքավորներին ջրով ապահովելու համար: 

Հաղորդվում է, որ ցամաքային ինքնապաշտպանական ուժերի աշխատակիցներին Քեմփ Կանաձավա բազայից ուղարկել են Վաձիմա։ Նրանք սկսել են բաժանել 1 տոննա ջուր։

Երկրում բացվում են կետեր, որտեղ ջուրը լցնում են տարաների մեջ։

Իշիկավա պրեֆեկտուրայում գիշերը նկատվել է 0-ից ցածր ջերմաստիճան, ցերեկը ջերմաստիճանը մոտեցել է զրոյի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ