News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ծրագրում է չորս միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայում ատոմային էներգիայի զարգացմանն աջակցելու համար՝ համաձայն Եվրոպական զարգացման հիմնադրամի հրապարակած մրցույթի։ Պայմանագրի նպատակը ուկրաինական միջուկային ենթակառուցվածքը եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցնելն է։

«Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը Միջուկային եւ ճառագայթային անվտանգության պետական գիտատեխնիկական կենտրոնի հետ համատեղ շարժվում է դեպի միջուկային անվտանգության ոլորտում ԵՄ օրենսդրությանը եւ ԵՄ լավագույն փորձին իրեն համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասվում է մրցութային փաստաթղթերում։

Նշվում է, որ նախագիծը կիրականացվի Եվրամիության բյուջեից, մասնավորապես՝ Եվրոպական զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին։ Պայմանագրի ընդհանուր գումարը կկազմի չորս միլիոն եվրո։

Մրցույթում նշված է նաեւ աշխատանքի երկու հիմնական ուղղություն՝ միջազգային չափանիշներին եւ առաջավոր փորձին կարգավորող մարմնի համապատասխանեցումը եւ միջազգային չափանիշներին Ուկրաինայի օրենսդրության ու կարգավորող դաշտի համապատասխանեցումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ