News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գրող Ջոան Ռոուլինգը մեծ նվիրատվություն է կատարել Աֆղանստանի կանանց համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան զորքերը դուրս են բերել Քաբուլից, հայտնում է The Daily Mail-ը։

Իրավապաշտպան Հելեն Քենեդիի խոսքով՝ իրեն գումար է պետք եղել «Թալիբան»-ի (կազմակերպությունը արգելված է Ռուսաստանում) կողմից մահապատժի դատապարտված կին փաստաբաններին եւ նրանց ընտանիքներին փրկելու համար: Գրողն ու մի շարք այլ հայտնի գործիչներ որոշել են օգնել նրան։ «Մոտ 500 մարդ տարհանվել է, որից 103-ը՝ կին փաստաբաններ»,- ամփոփել է բրիտանացի քաղաքական գործիչ Դեւիդ Էլթոնը։

Քենեդին ասել է, որ փրկարարական գործողության համար իրեն 4 միլիոն ֆունտ սթեռլինգ է անհրաժեշտ եղել։ «Ռոուլինգը պարզապես ասաց. «Ես ուզում եմ օգնել այս կանանց»: Նա ինձ հարյուր հազարավոր ֆունտ տվեց, որպեսզի վճարեմ փրկված մարդկանց հանրակացարանի եւ այլ ծախսերը»,- հավելել է նա: Մեծ Բրիտանիայում այժմ մոտ 60 փրկված է ապրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ