News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ցավոք սրտի, վերջին տարիներին մեր բանակին հարվածել են թիկունքից, այս պատերազմը եղել է դավադիր: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Պետությունը կարելի է ասել, չի օգնել բանակին, որ մենքհաղթանակ ունենանք, բայց այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառուցը, որը որ տարիներ ի վեր մեզ պաշտպանել է: Յուրաքանչյուր ոք այսօր պարտավոր է բանակին պաշտպանել, որպես իր կենդանի զավակին եւ ամեն ինչով օգնել, աջակցել, որ բանակը կայան եւ ամեն գնով փարատվեն այն բոլոր մտահոգությունները, որ բանակն այսօր անվտանգության երաշխավորն է»,- ասաց նա:

Օհանյանի կարծիքով` իշխանության համար բանակը խորթ է, որովհետեւ բանակի կայացման գործում նրանցից շատ-շատերը ոչինչ չեն արել:

«Խորթ է, որովհետեւ նրանցից շատ-շատերը բանակումչեն ծառայել, չգիտեն բանակում ծառայության առանձնահատկությունները եւ դժվարությունները: Խորթ է, որովհետեւ այլ պայմանավորվածություններ ունեն, մեր երկրին խոստացել են խաղաղություն, բայց բերեցին մեր երկրի համար պատերազմ եւ բազմաթիվ զոհեր: Եթե այսօրվա ղեկավարությունը պատերազմի ժամանակ գնային, կանգնեին զինվորի, հրամանատարի կողքին մենք զոհեր քիչ կունենայինք եւ այստեղ իրենք չէին գա ձեւական ծնկի իջնեին, իբրեւ իրենք մտահոգված էին»,-ասաց նա:

Օհանյանի կարծիքով` բանակը պարտավոր է որպես զինված կառույց ոտքի կանգնի, իր մեջքն ուղղի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ