News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ԱՄԷ-ին եւ Թուրքիային կնախազգուշացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու հետեւանքների մասին այս երկրներ այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ նախարարությունը մտադիր է Թուրքիային եւ ԱՄԷ-ին հայտնել, որ նրանք կարող են կորցնել ամերիկյան շուկան, եթե բիզնես վարեն ռուսական կազմակերպությունների հետ, որոնց վրա տարածվում են ԱՄՆ-ի սահմանափակումները, որոնք մտցվել են Ուկրաինայի հակամարտության պատճառով։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել էր, որ Եվրամիության եւ G7-ի հետ քննարկում է ռուսական նավթամթերքների գների վերին շեմը։ Այդ մասին նա հայտարարել էր ՀԱՀ կատարած այցի ժամանակ։

Նրա խոսքով, այժմ քննարկումներ են ընթանում գների սահմանաչափերի որոշակի մակարդակի շուրջ։

Յելենը Սենեգալում ասել է նաեւ, որ Ռուսաստանից նավթամթերքների գների նոր շեմերի սահմանումը, պարզվում է, «ավելի բարդ» է, եւ ամեն ինչ կարող է «պլանով չընթանալ»։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն, այնուամենայնիվ, կարծում են, որ նոր սահմանափակումները «թույլ կտան մեզ հասնել նույն բանին, ինչին հասել ենք նավթով»։

Միաժամանակ Յելենը նշել է ռուսական դիզվառելիքի շուկա անդադար մատակարարումների ապահովման կարեւորությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ