News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը


ՀՀ զինված ուժերում անտարբերությունը, խնդիրներին մատների արանքով նայելը եւ անկարգապահությունը տեղ ունենալ չի կարող, այն այլեւս աններելի է եւ յուրաքանչյուրիս անելիքին է հետեւություններ անել այս իրադարձություններից եւ խմբագրել մեր անելիքները եւ կատարել մեր պարականությունները: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, Պն-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հունվարի 28-ը ինձ համար որպես պաշտպանության նախարար ոչ միայն բանակի օրն է, այլեւ նախորդ տարի կատարած աշխատանքի գնահատականի օր: Փաստ է, որ 2022 թվականը, որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, ակնհայտ է, որ կան բազում թեփրացումներ եւ այդ բազում խնդիրների հետ մենք առերեսվելու, ի գիտություն ընդունելու եւ սխալները չկրկնելու պարտավորություն ունենք: Ես վստահ եմ, որ 2022 թվականը բարեփոխումների տարի լինելուց զատ էապես փոխել է մթնոլորտը մեր զինված ուժերում: Գուցե դա բավարար չէ, գուցե տեսանելի չէ եւ հանրության պահանջը, ակնկալիքը թվա անիրական, կամ մեր ուժերից վեր, բայց մեր պարտավորությունն է այդ ակնկալիքը ամբողջությամբ կատարել»,-ասաց նա:

Պապիկյանը անդրադարձավ նաեւ 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողութուններին` ասաց, որ մենք 44-օրյա պատերազմից հետո ցույց տվեցինք, որ ՀՀ զինված ուժերը կանգնած են սահմանին եւ ամեն գնով պաշտպանելու են  ՀՀ տարածքային ամբողջականությունը:

«Սա առաջին նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է, բայց նաեւ այն բավարար չէ: 2023 թվականը ինձ համար որպես պաշտպանության նախարար, պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելու ջանքերով մեր ողնաշարը շտկելու տարի, այլ ճանապարհ չկա: Մենք պետք է 2023-ը դարձնենք ոչ միայն դիմադրելու եւ դիմակայելու տարի, այլեւ այն դարձնել խելամիտ ու հնարամիտ լինելու տարի, մեր տարածքային ամբողջականության պահպանման գրավականը պետք է լինի մեր խելամտությունը եւ իհարկե, անմնացորդ կամքը»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարի խոսքով` 2023 թվականը պետք է սառնա նոր սկզբի տարի, ողնաշարի շտկման տարի:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ