
ԱՄՆ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը, հունվարի 28-ին, իր առաջին նախընտրական հանրահավաքներն է անցկացնում, հայտնում է Associated Press-ը։
Հաղորդվում է, որ նա մեկ օրում երկու հանրահավաք է նախատեսել, մեկը կանցկացվի Նյու Հեմփշիրում, մյուսը՝ Հարավային Կառոլինայում: Այս երկու նահանգները երկրում առաջիններից են, որտեղ Հանրապետական կուսակցության փրայմերիզ են անցկացնում։
Անցած նոյեմբերին Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։