News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականների հերթական փորձին երկուսուկես հազար մարդ է մասնակցել։ Այն նվիրված է եղել մարդու կողմից այնպիսի բնական երեւույթների ընկալման պարզաբանմանը, ինչպիսիք են արեւածագն ու մայրամուտը, ծիածանը եւ պարզ երկինքը:

Փորձերի մասնակիցներին մի քանի օր ցույց են տվել նման բնական երեւույթների իմիտացիա։ Էքսեթերի համալսարանի մասնագետները վերլուծել են, թե ինչպես է այս բնական եւ տիեզերական գեղեցկությունն ազդում մարդկանց վրա։ Արդյունքները հրապարակվել են Journal of Environmental Psychology ամսագրում:

Ինչպես հաճախ արեւմտյան փորձերի դեպքում, նրանք իրենց գնահատման ալգորիթմը արտահայտել են փողով։ Հարցը կոնկրետ են ձեւակերպել՝ ինչքա՞ն գումար են պատրաստ տալ, որ տեսնեն որոշակի պատկեր։

Ամենաբարձր վարկանիշը տրվել է այն նկարներին, որոնք հնարավորություն են տալիս արեւածագի, մայրամուտի կամ ծիածանի նկարներ դիտել։ Փորձարկվողները պատասխանել են, որ այդ բնական երեւույթների տեսքը իրենց մոտ կարող էր «ուաու-էֆեկտ», իսկ երբեմն նաեւ պատկառանք առաջացնել:

Հետազոտողները եզրակացություն են արել նյարդային համակարգի, հոգեկան եւ մտավոր ապարատի վրա նման բնապատկերների բարենպաստ ազդեցության մասին։ Իզուր չէ, որ հոգեթերապիայի, աուտոթրեյնինգի սեանսներում հաճախ օգտագործվում են եւ հանգստացնող երաժշտություն, եւ բնության այդպիսի հովվերգական նկարներ։ Դրանք իսկապես նպաստում են հանգստությանը, եւ, ի դեպ, հասանելի են բացարձակապես անվճար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ