News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ մայրաքաղաք Նյու Դելիից մոտ 300 կմ հարավ տեղի ունեցող զորավարժությունների ժամանակ օդային բախումից հետո կործանվել են:

Երկու ինքնաթիռներն էլ օդ են բարձրացել «Գվալիոր» ավիաբազայից՝ մոտ 50 կիլոմետր դեպի արեւելք այն վայրից, որտեղ դրանք կործանվել են։ «Մենք գտանք ինքնաթիռներից մեկի բեկորներն ու վիրավոր օդաչուին Պահադգարի անտառներում», - AFP-ին ասել է սպա Դհարմենդեր Գաուրը:

Տեղական կառավարության խոսնակ Անկիթ Աստանան Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ մեկ ինքնաթիռում գտնվող անձնակազմի երեք անդամներից երկուսը փրկվել են եւ տեղափոխվել հիվանդանոց։

Անձնակազմի երրորդ անդամի կարգավիճակը պարզ չէ, իսկ երկրորդ ինքնաթիռի անձնակազմի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Վթարի ենթարկված ինքնաթիռները Սու-30-ն ու Միրաժ-2000-ն են, հայտնում է ANI լրատվական գործակալությունն իր թվիթերյան միկրոբլոգում՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրները։

Շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը վերջինն էր Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հետ կապված վթարների շարքից:

Անցյալ հոկտեմբերին հինգ զինվոր էր զոհվել, երբ նրանց ուղղաթիռը կործանվել էր Արունաչալ Պրադեշ նահանգում, որը մոտ է Չինաստանի հետ երկրի ռազմականացված եւ վիճելի սահմանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ