News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում եւ դաշնակից երկրներում ջանքեր են գործադրվում բացահայտելու, զարգացնելու եւ օգտագործելու Ուկրաինայի հսկայական ռեսուրսները՝ առանցքային մետաղի տեսքով, որը կարեւոր նշանակություն ունի Արեւմուտքի ամենաառաջադեմ ռազմական տեխնոլոգիաների զարգացման համար, որը ապագա զսպման հիմք կհանդիսանա Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ:

«Տիտանը թեթեւ, բայց ամուր մետաղ է, որը լայնորեն օգտագործվում է ժամանակակից ռազմական սարքերում, ինչպիսիք են կործանիչները, ուղղաթիռները, ռազմածովային նավերը, տանկերը, հեռահար հրթիռները եւ շատ ավելին:

Եթե ​​Ուկրաինան հաղթի, ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները լավ վիճակում կլինեն տիտանի արդյունահանման նոր ալիք ստեղծելու համար: Սակայն եթե Ռուսաստանին հաջողվի գրավել երկրի դաշտերն ու գործարանները, Մոսկվան կավելացնի իր գլոբալ ազդեցությունը ռազմավարական կարեւոր ռեսուրսների վրա:

ԱՄՆ Ներքին գործերի նախարարությունը տիտանը դասել է ԱՄՆ տնտեսական եւ ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող 35 հանքանյութերի ցանկում: Սակայն ԱՄՆ-ը դեռեւս ներմուծում է իր տիտանի ավելի քան 90 տոկոսը, եւ հաճախ ոչ բարեկամ երկրներից:

Ուկրաինան տիտանի սպունգ արտադրող յոթ երկրներից մեկն է՝ տիտանի մետաղի հիմքը։ Չինաստանը եւ Ռուսաստանը՝ Ամերիկայի ամենահայտնի ռազմավարական մրցակիցները, այս ընտրյալ խմբում են:

Չինաստանն անցյալ տարի արտադրել է ավելի քան 231 հազար տոննա տիտանի սպունգ, ինչը կազմում է համաշխարհային արտադրության 57 տոկոսը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների: Դրան հաջորդում են Ճապոնիան՝ 17 տոկոս, Ռուսաստանը՝ 13 տոկոս։ Ղազախստանն արտադրել է գրեթե 18 հազար տոննա, իսկ Ուկրաինան՝ ավելի քան 4 հազար տոննա տիտանի սպունգ։

Ռուսական տիտանից Արեւմուտքի կախվածության պատճառով այս մետաղը դեռեւս պատժամիջոցների տակ չի հայտնվել։

Ավիատիեզերական հսկա Boeing-ը պահպանում է իր համատեղ ձեռնարկությունը ռուսական VSMPO-Avisma-ի՝ տիտանի աշխարհի ամենամեծ արտահանող ընկերության հետ, թեեւ ներխուժումից հետո սառեցրել է պատվերները: Մյուսները, ինչպիսիք են եվրոպական առեւտրային ինքնաթիռների կորպորացիա Airbus-ը, շարունակում են տիտանի գնումներ կատարել VSMPO-ից:

ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը ծանոթ աղբյուրը Newsweek-ին ասել է, որ տիտանը «խոցելի է»․ «Մենք խոսում ենք ավելի շատ ինքնաթիռներ արտադրելու մեր կարողության մասին, մենք խոսում ենք զինամթերք արտադրելու մեր կարողության մասին: Դրանք բոլորը կախված են տիտանից, եւ մենք մեզ թույլ ենք տվել կախվածության մեջ լինել օտարերկրյա մատակարարներից»:

Ազգային անվտանգության փորձագետները եւ Ուկրաինայի կողմնակիցները գնալով ավելի շատ են կոչ անում քաղաքական գործիչներին՝ նայել դեպի արեւելք: Անցյալ տարվա պաշտպանական ծախսերի տարեկան օրինագծում Պետդեպարտամենտին հանձնարարված էր ուսումնասիրել «Ուկրաինայի տիտանի աղբյուրները որպես չինական եւ ռուսական աղբյուրների պոտենցիալ այլընտրանք օգտագործելու հնարավորությունը»:

«Ուկրաինան իսկապես զգալի հազվագյուտ հանքային պաշարներ ունի, եւ եթե մենք ճիշտ կիրառենք մեր խաղաքարտերը, դա կարող է իսկապես գրավիչ այլընտրանք լինել ռուսական եւ չինական աղբյուրներին, որոնցից ներկայումս մեծ կախվածություն կա», - ասել է Կոնգրեսի աշխատակիցներից մեկը․ «Քանի որ Արեւմուտքում աճում են քննարկումներն այն մասին, թե ինչու է մեր շահերից բխում շարունակել աջակցել Ուկրաինային, ես կարծում եմ, որ սա այն փաստարկներից մեկն է, որը դուք կսկսեք ավելի հաճախ լսել»:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանն ունի տիտանի հանքային պաշարների համեմատաբար ցածր մակարդակ, իսկ 2021 թվականին Ուկրաինան իրականում եղել է տիտանի ներմուծման հիմնական աղբյուրը։

Ռազմական գործողությունների մեծ մասը տեղի է ունեցել Ուկրաինայի արեւելյան եւ հարավային շրջաններում, որտեղ գտնվում են տրիլիոնավոր դոլարների օգտակար հանածոների հանքավայրերը: Ներխուժման առաջին ամիսներին ռուսական զորքերը գրավել են տիտանի հանքաքարի առնվազն երկու հանքավայր ...

Ուկրաինական տիտանին հասանելիություն ձեռք բերելը կօգնի ԱՄՆ-ին՝ Չինաստանի հետ շիկացած հակամարտությունում:

Պաշտպանական արդյունաբերությանը ծանոթ աղբյուրը Newsweek-ին հայտնել է, որ տիտանն անհրաժեշտ է զենք ստեղծելու համար, որը կօգնի զսպել Պեկինին: «Կարծում եմ, որ չինացիները, ցավոք, շատ լավ են հասկանում ԱՄՆ ռազմաարդյունաբերական բազան եւ դրա խոցելիությունը», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ