News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանական զենք արտադրող Rheinmetall-ը պատրաստ է զգալիորեն մեծացնել տանկային եւ հրետանային զինամթերքի արտադրությունը՝ բավարարելու Ուկրաինայում եւ Արեւմուտքում առկա մեծ պահանջարկը, եւ կարող է սկսել HIMARS բազմակի հրթիռային համակարգերի արտադրությունը Գերմանիայում։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է գործադիր տնօրեն Արմին Փափերգերը։

Rheinmetall-ը արտադրում է մի շարք պաշտպանական իրեր, սակայն, հավանաբար, առավել հայտնի է Leopard 2 տանկի համար 120 միլիմետրանոց թնդանոթի արտադրությամբ: «Մենք կարող ենք տարեկան 240 հազար տանկային պարկուճ (120 մմ) արտադրել, ինչը ավելին է, քան աշխարհի կարիքները», - Reuters-ին տված հարցազրույցում ասել է Փափերգերը։

Նա հավելել է, որ 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրական հզորությունը կարելի է հասցնել տարեկան 450-ից 500 հազարի, ինչը ընկերությունը կդարձնի երկու տեսակի զինամթերքի խոշորագույն արտադրողը։

2022 թվականին Rheinmetall-ը արտադրել է 60 -ից 70 հազար տանկ եւ հրետանային արկ, ըստ Փափերգերի։ Սակայն նա վստահեցրել է, որ արտադրությունը կարելի է անմիջապես ավելացնել։

Գործադիր տնօրենը հայտնել է, որ մինչեւ տարվա կեսերը կգործարկվի միջին տրամաչափի զինամթերքի արտադրության նոր հոսքագիծ, որն օգտագործվում է, օրինակ, Ուկրաինայում գործող գերմանական Gepard զենիթահրթիռային տանկերում։

Միեւնույն ժամանակ Rheinmetall-ը բանակցություններ է վարում ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ, որը արտադրում է HIMARS (High Mobility Artillery Rocket System) բազմակի հրթիռային համակարգերը, որոնք ակտիվորեն օգտագործվում են ուկրաինական ուժերի կողմից, ասել է Փափերգերը։

«Մյունխենի անվտանգության համաժողովում մենք նպատակ ունենք համաձայնության գալ Lockheed Martin-ի հետ՝ սկսելու HIMARS-ի արտադրությունը (Գերմանիայում) », - ասել է նա։

«Մենք ունենք մարտագլխիկներ, ինչպես նաեւ հրթիռային շարժիչներ պատրաստելու տեխնոլոգիա, եւ ունենք բեռնատարներ՝ կայաններ տեղադրելու համար», - ասել է Փափերգերը՝ հավելելով, որ գործարքը կարող է ներառել մի քանի հարյուր միլիոն եվրոյի ներդրում, որի մեծ մասը կֆինանսավորի Rheinmetall-ը։

Rheinmetall-ը նաեւ դիտարկում է վառոդի նոր գործարան հիմնելու հնարավորությունը, հնարավոր է, Արեւելյան Գերմանիայի Սաքսոնիա նահանգում, սակայն 700 միլիոնից մինչեւ 800 միլիոն եվրոյի ներդրումը պետք է ֆինանսավորվի Բեռլինի կառավարության կողմից», - նշել է տնօրենը:

«Պետությունը պետք է ներդրումներ կատարի, մենք բերում ենք մեր տեխնոլոգիական նոու-հաուն (փաստագրված տեխնիկական գիտելիքները, փորձը, նորույթները մի այլ երկիր փոխանցելու պարտավորությունը)։ Դրա դիմաց պետությունը բաժնեմաս է ստանում գործարանում եւ շահույթ», - առաջարկել է Փափերգերը․ «Սա ներդրում է, որն ինքնուրույն հնարավոր չէ անել ոլորտի համար։ Սա ներդրում է ազգային անվտանգության համար»:

Նա նշել է, որ գործարանն անհրաժեշտ է, քանի որ հատուկ վառոդների արտադրության պակասը կարող է խոչընդոտ հանդիսանալ եւ դանդաղեցնել տանկային եւ հրետանային արկերի արտադրությունն ավելացնելու ջանքերը։

Գործադիր տնօրենը պաշտպանության նոր նախարարի հետ հանդիպմանը նախորդող օրերին ճնշում էր գործադրում Գերմանիայի պաշտպանության բյուջեի ավելացման վրա։ «Պաշտպանության բյուջեի 51 միլիարդ եվրոն բավարար չէ այն ամենը գնելու համար, ինչ հարկավոր է: Իսկ 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամից գումարներ արդեն հատկացվել են», - ասել էնա։ «100 միլիարդ եվրոն հսկայական գումար է թվում, սակայն իրականում մեզ անհրաժեշտ կլինի 300 միլիարդ եվրոյի փաթեթ՝ պատվիրելու այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է», - հավելել է Փափերգերը՝ նշելով, որ 100 միլիարդի հատուկ հիմնադրամը չի ներառում զինամթերքի գնումները։

Նրա գնահատմամբ՝ Բունդեսվերը (գերմանական զինված ուժեր) պետք է տարեկան ներդնի երեքից չորս միլիարդ եվրո՝ փոխհատուցելու զինամթերքի պակասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին պետք է երկնքից իջեցնել ցած. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերին առաջնագծում անհրաժեշտ են նաև ավելի մեծ հեռահարության զենքեր՝ հրթիռներ և հրետանի...
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Ամենաշատ