News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելում հայկական մշակույթի եւ կրթության «Նոյան Տապան» կենտրոնը դիմել է երկրի ղեկավարությանը, այդ թվում՝ նախագահին, ազգային անվտանգության նախարարին, Երուսաղեմի քաղաքապետին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Երուսաղեմում հայերի նկատմամբ իրականացված վերջին հարձակումների կապակցությամբ։

«Վերջերս անհանգստացնող միտում է նկատվում Իսրայելում. Ազգայնականությունը երկրում գլուխ է բարձրացնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ։

Նույն գործոնները, որոնք «վարակված են» ռասիզմի եւ ուրիշների հանդեպ անհանդուրժողականության պատուհասով, ուշադրությունը կենտրոնացնում են հայ քրիստոնյա փոքրամասնության վրա՝ որպես կրկնվող հարձակումների զոհ: Բռնության նման դեպքեր պարբերաբար տեղի են ունենում Երուսաղեմի հայկական թաղամասում կամ դրա շրջակայքում», - ասվում է նամակում։

«Մենք մեծ մտահոգությամբ ենք հետեւում, թե ինչ է կատարվում Երուսաղեմի հայկական թաղամասում այն դեպքում, երբ վերջին երկու ամիսների ընթացքում մի քանի միջադեպեր են տեղի ունեցել.

Հայ հոգեւորականների երթի ժամանակ նկատվել է ֆիզիկական բռնություն եւ խաչի վրա թքել՝ Իսրայելի պաշտպանության բանակի (Գիվատի բրիգադի) զինվորների կողմից.

Երուսաղեմի Սուրբ Հակոբ հայկական վանքի պատերին արված՝ «Մահ հայերին, մահ արաբներին, մահ քրիստոնյաներին» գրություններ.

Վերջին դեպքը, երբ մի խումբ երիտասարդներ մեծ վնաս են հասցրել Երուսաղեմի քրիստոնեական թաղամասում գտնվող հայկական ռեստորանին․

Բացի վերոնշյալ դեպքերից, Երուսաղեմի հայ բնակիչներն ամեն օր ենթարկվում են բռնությունների», - ասվում է նամակում, որում նշվում է, որ վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սուրբ Գերեզմանի եկեղեցու մոտ հայ քահանան եւ հավատացյալները ենթարկվել են պղպղեային ցողման։

«... Սույն նամակում նշված բոլոր դեպքերը Իսրայել պետության անկախության հռչակագրի օրենքների ու գաղափարների խախտումներ են», - ասված է նամակում։

Այս կապակցությամբ Իսրայելի հայ կրթության եւ մշակույթի «Նոյան Տապան» կենտրոնը դիմում է երկրի բոլոր պետական ​​պաշտոնյաներին՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու այդ անձանց հանցավոր վարքագիծը, ովքեր գործում են ազգայնական նկատառումներով եւ էթնիկ ու կրոնական հիմքով պայմանավորված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ