News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի կրթության նախարարության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված նամակում ասվում է, որ թալիբները համալսարաններին կարգադրել են՝ աղջիկներին արգելել ընդունելության քննություններ հանձնել, գրչում է Интерфакс-ը։

«Բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է բոլոր մասնավոր բուհերին եւ ուսումնական հաստատություններին՝ աղջիկներին թույլ չտալ ընդունելության քննություններ հանձնել», - ասվում է գերատեսչության աղբյուրի հաղորդագրության մեջ:

Երկրում իշխանությունը զավթելուց ի վեր թալիբները շարունակել են համակարգված աշխատանք տանել՝ կանանց համար բարձրագույն եւ միջնակարգ կրթության հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ: Երբ նրանք իշխանության եկան 2021 թվականի օգոստոսին, թալիբները խոստացան պաշտպանել կանանց իրավունքները, սակայն հետո աստիճանաբար ավելի ու ավելի շատ արգելքներ ներդրեցին՝ կոշտ մոտեցում ցուցաբերելով շարիաթի կանոններին: Նրանք հայտարարեցին, որ «կանանց խնդիրը ոչ թե կառավարությունում աշխատելն է, այլ երեխա ունենալը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ