News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Լիխտենշտեյնի բնակիչները կտրականապես մերժել են խաղատների վերաբերյալ արգելքը հանրաքվեի միջոցով, որի վրա են կենտրոնացած իշպանությունն ու 40 հազար քաղաքացիները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Երկրով մեկ տարածված վեց խաղատներ ունեցող միկրոպետությունը համարվում է «Ալպերի Լաս Վեգասը»։

Այնուհանդերձ, փաստարկները հօգուտ այնպիսի հարցերի, ինչպիսիք են մոլախաղերից կախվածությունը եւ հարուստ երկրի հեղինակությանը հասցվող պոտենցիալ վնասը, մերժվել են, քանի որ քվեարկողների 73%-ը մերժել է արգելքը, իսկ 27%-ը կողմ քվեարկել դրան։

Հանրաքվեն եւ դրա համար անհրաժեշտ ստորագրահավաքը նախաձեռնել է IG Volksmeinung խումբը, որը ստեղծվել է «կազինոյի ջրհեղեղի» դեմ պայքարելու համար։

Նրանք պնդում են, որ նոր արդյունաբերությունը վտանգում է արատավորել ազգային կերպարը, որի վերականգնման համար պետությունը ջանասիրաբար աշխատել է: Երկիրը գտնվում էր հարկային դրախտների միջազգային սեւ ցուցակում, մինչեւ ավելի քան տասը տարի առաջ սկսել է մեղմացնել բանկային գաղտնիքի մասին օրենքները:

Քվեարկությունից առաջ երկրի արքայազնը դեմ է արտահայտվել արգելքի ներդրմանը, ինչպես եւ կառավարությունը, որն ասել է, որ մոլախաղերի արդյունաբերությունը եկամտի կարեւոր աղբյուր է եւ պնդել է, որ արգելքը չափազանց կտրուկ միջոց է՝ լուծելու այնպիսի հարցեր, ինչպիսին է կախվածությունը մոլախաղերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ