News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Իրանը կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին:

Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել, սակայն այդ հանդիպմանը պետք է նախորդի հետախուզական ծառայությունների, պաշտպանության նախարարության եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք ասում ենք՝ թող Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա միավորվեն եռյակում։ Թող Իրանն էլ միանա, մեր բանակցություններն այսպես վարենք եւ թող տարածաշրջանում խաղաղություն լինի։ Մենք այստեղ նույնպես արդյունքներ ենք գրանցում», - ասել է Էրդողանը՝ Թուրքիայի Բիլեջիք քաղաքում երիտասարդների հետ կայացած իր հանդիպման ժամանակ։

Դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել է Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարների միջեւ 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սկսվել։ Թուրքիան, որը մինչ այդ հակամարտությունը սերտ հարաբերություններ էր պահպանում Դամասկոսի հետ, բռնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ բարդ են։ Սակայն վերջին շաբաթներին երկու կողմերը, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցներ խոսում էին աստիճանական կարգավորման հնարավորության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ