News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Մերձավոր Արեւելք եւ սկսել եռօրյա այցը՝ իսրայելցիների եւ պաղեստինցիների բախումների ֆոնին։ Բլինքենի այցի օրակարգում Իրանն է եւ պատերազմն Ուկրաինայում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Կահիրեում կանգ առնելուց հետո Բլինքենը երկուշաբթի կմեկնի Երուսաղեմ՝ բանակցելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր վարչակազմի հետ, որի մեջ են մտնում ուլտրաազգայնական կուսակցությունները, որոնք ցանկանում են ընդլայնել Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրերը։

Բլինքենը կկրկնի ԱՄՆ հանդարտության կոչերը եւ կընդգծի Վաշինգտոնի աջակցությունը երկու պետությունների մասին որոշմանը, չնայած ամերիկացի պաշտոնյաներն ընդունում են, որ երկարաժամկետ խաղաղ բանակցություններն առաջիկայում քիչ հավանական են։

Ուրբաթ օրը պաղեստինցի հրաձիգը սպանել էր յոթ մարդու Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով։ Սա ամենալուրջ միջադեպն է Երուսաղեմի շրջանում 2008-ից ի վեր, որը հաջորդել է հինգշաբթի օրը Արեւմտյան ափի Ջենին քաղաք կատարված իսրայելական շրջայցից հետո, որն ամենաարյունահեղն էր վերջին տարիներին։

Բլինքենը կմեկնի նաեւ Ռամալլահ՝ հանդիպելու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի, պաղեստինցի այլ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ