News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-29-ին ձյան տեղումների ինտենսիվությունը մեծ չի եղել, համակարգը պատրաստ է եղել աշխատանքին, վարչական շրջանների ղեկավարներն են անձամբ հսկել աշխատանքը, այս պահի դրությամբ որեւէ խնդիր չունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Մեր միակ մտահոգություն եղել է երեկոյան եւ լուսադեմին սառցակալման հանգամանքը, ինչը կանխվել է, բոլոր աշխատանքները կատարվել են: Անանցանելի եւ դժվարանցանելի փողոց հիմա չունենք Երեւանում: Այսպես կշարունակվի, որովհետեւ փետրվարին տեղումները լինելու են շարունակական»,-ասաց նա:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց աշխատել համատիրությունների հետ, որ բակային տարածքներում եւս խնդիրներ չլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ