News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անցած շաբաթվա ընթացքում վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկմուտների հաշվառման եւ գանձման վարչություն է ներկայացվել է 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, այդ թվում Աջափնյակի կողմից 29,  Ավան՝ 51, Արաբկիր՝ 103, Դավիթաշեն՝ 57, Էրեբունի՝ 390, Կենտրոն՝ 120, Մալաթիա-Սեբաստիա՝ 20, Նոր Նորք՝ 130, Շենգավիթ՝ 215 եւ Քանաքեռ-Զեյթուն՝ 3: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի եկմուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Քանաքեռ Զեյթունում պարտավորություններն այդքանն են եղել. «Մալաթյա Սեբաստայում էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ