News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին մի խումբ մարդիկ Երուսաղեմում փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։

Իսկ հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ