News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների կողմից առավել ռիսկային չվերթների ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են ՀՀ-ից առանց հայտարարագրման ոսկյա շղթաների արտահանման դեպքեր։ 

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխվել է ֆիզիկական անձանց կողմից ՀՀ-ից երրորդ երկրներ` հիմնականում Թուրքիա և ԱՄԷ, ոսկու ապօրինի տեղափոխման 9 դեպք` ընդհանուր 22,7 կգ քաշով։ Իրավախախտման առարկա հանդիսացող մեկ ոսկյա շղթայի քաշը տատանվում է 2,5 կգ-ի սահմաններում, իսկ արժեքը հասնում է 52 մլն դրամի։

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով, կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագ ընթացքն ապահովելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆիզկուլտուրայի ինստիտուտում ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատության մեջ է
Ուսանող 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել...
Ֆիլիպիններում ուղեւորատար նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել
ԶԼՄ-ների տվյալներով՝ Lady Mary Joy նավը տեղափոխում էր շուրջ 200 ուղեւորի․․․
«Դատախազությունն անգործություն է ցուցաբերել». Ցորի զինծառայողների ծնողները պահանջում են քրգործ հարուցել Փաշինյանի դեմ
Ցորի զորամասի զոհված զինծառայողների հարազատների կողմից ներկայացված հաղորդման...
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 69 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Չորս անշարժ գույք Երևանում, 5 մլրդ դրամ ապօրինի եկամուտների մնացորդ. Ապօրինի գույքի հերթական հայցադիմումը
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ…
ԱՄՆ-ում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել
Թերթը նշում է, որ ուղղաթիռների անձնակազմների վիճակի մասին դեռեւս տեղեկություն չկա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ