News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, որ Մեծ ութնյակի գագաթնաժողովին մասնակցելու համար գտնվում է Իտալիայում, հայտարարել է, որ Չինաստանում ույգուրների հանդեպ ցեղասպանություն է իրականացվում:

Էրդողանը ասել է հետեւյալը. "Որոշ պետությունների ղեկավարների եւ վարչապետների հետ հանդիպումներում իմ մտահոգությունները հայտնել եմ: «Անմարդկային» արտահայտությունը Թուրքիայում էլ եմ օգտագործել: Հարյուրավոր մարդկանց սպանություն, 1000-ից ավել վիրավորներով իրադարձությունը արդեն ցեղասպանություն է, ուրիշ բառով չես արտահայտի: Մի կողմից համաշխարհային արժեքների մասին ենք խոսում, մյուս կողմից այսպիսի դեպքերի հանդեպ դիտորդի դերում ենք հանդես գալիս: Չինաստանից սպասում ենք այդ դեպքերի հետ կապված համապատասխան քայլերի: Մտահոգություններս իմ գործընկերներին էլ եմ հայտնել: Երկկողմ հանդիպումներում ոչ ոք այդ փաստը չի հերքել: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է ՄԱԿ-ի օրակարգ բերվի:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հայտնել է, որ Պեկինից հատուկ տեղեկատվություն ստանալու նպատակով Չինաստանում Թուրքիայի դեսպանը արձակուրդի կեսից Չինաստան է վերադարձել:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է. "Չինաստանի հետ մեր հարաբերություններին մեծ կարեւորություն ենք տալիս: Թուրքիան նպատակ չունի խառնվելու Չինաստանի ներքին գործերին, կարեւորելով Չինաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, կարեւորում ենք նաեւ էթնիկ խմբերի հետ չին բնակչության խաղաղ գոյակցությունը:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն էլ ույգուրական դեպքերի հետ կապված նշել է, որ իրենք անհանգստությամբ են հետեւում այդ իրադարձություններին եւ ասել է. "Մեղավորներին հայտնաբերելը եւ մեր ույգուր հայրենակիցների իրավունքները պաշտպանելը, սպանությունների, կոտորածների պատասխանատուներին գտնելը եւ նրանցից հաշիվ պահանջելը Չինաստանի պես հզոր երկրի անելիք գործն է:

News.am-ը հիշեցնում է, Չինաստանի խաղալիքի գործարաններից մեկում չինացիների եւ թյուրքական ծագում ունեցող ույգուրների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը առիթ է հանդիսացել չինական Սինցզյանի շրջանի ույգուրական ինքնավար հանրապետության վարչական կենտրոն Ուռումչիում չինացիների եւ ույգուրների բախման, որի արդյունքում, ըստ չինական պաշտոնական տվյալների, զոհվել է 156, իսկ թուրքական աղբյուրների` 400-500 ույգուր:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարություններին, ապա դրանք առանձնապես զարմանք չեն հարուցում, քանի որ մահմեդական Թուրքիային թրքախոս ույգուրների հետ կապում է լեզուն ու կրոնը: Սակայն, զարմանք ու տարակուսանք է հարուցում մեկ այլ բան. Թուրքիայի վարչապետը հղում է անում արդարությանը եւ իրեն բարոյական իրավունք է վերապահում հանդես գալ քննադատությամբ՝ մոռանալով բարոյական ու էթիկական սկզբունքը, որը 21 դար առաջ բարձրաձայնել է նա, ում հարգում է նաեւ ողջ մահմեդական աշխարհը. «Եվ ինչո՞ւ ես տեսնում եղբորդ աչքի փուշը, ու չես տեսնում սեփական աչքիդ գերանը: Կամ ինչպե՞ս կասես քո եղբորը. „Բեր, հանեմ քո աչքի փուշը“, երբ քո աչքում գերան է: Կեղծավոր, նախեւառաջ հանիր սեփական աչքիդ գերանը եւ այդ ժամանակ կիմանաս, թե ինչպես հանել եղբորդ աչքի փուշը» (Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 7, 3-5):

Ցեղասպանության մասին խոսող Էրդողանին չէր խանգարի հիշել նաեւ այլ դեպքերի մասին, որոնք իրենց ողբերգականությամբ բազմաթիվ անգամ գերազանցում են Չինաստանի Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջանում տեղի ունեցածին, եւ ամենաառաջինը՝ հայերի ցեղասպանության, որի ժամանակ հանցագործի գլխավոր դերում հանդես են եկել իր պետությունն ու իր հայրենակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ