
Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը, այն կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Խստորեն դատապարտում ենք ցանկացած սադրիչ գործողություն, որը կարող է լարվածության անվերահսկելի էսկալացիա հրահրել առանց այն էլ ոչ հանգհիստ տարածաշրջանում։ Նման ապակառուցողական գործողությունները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության համար», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
Ացելի վաղ IRNA գործակալությունը նշել էր, որ Սպահան քաղաքում Պաշտպանության նախարարության զինամթերքների պահեստը նույնպես ենթարկվել է անօդաչուների հարձակման։