News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոյին կանչել են Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարության առնչությամբ։ Պոդոլյակն ասել էր, որ Կիեւը անուղղակի մասնակցություն ունի վերջերս Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված դրոնների հարձակմանը, հաղորդում է Tasnim-ը։

«Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայլո Պոդոլյակի հայտարարության եւ այս երկրի ենթադրյալ մասնակցության կապակցությամբ Իրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պոդոլյակը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սպահանում ՊՆ-ի օբյեկտի վրա անօդաչուների հարձակումը եւ Ազարշահրի ձեռնարկությունում պայթյունը կարող են կապված լինել Ուկրաինայի իրադարձությունների եւ Իրանի կողմից Ռուսաստանի ենթադրյալ օգնության հետ՝ գրելով, որ «Ուկրաինան ձեզ զգուշացրել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ