News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Չեխիայի ընտրված նախագահ Պետր Պավելը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա կարծիքով՝ Ուկրաինային աջակցությունը չպետք է թուլանա, իսկ Ռուսաստանին չի կարելի թույլ տալ շահել պատերազմը։ «Ավելի մեծ անվտանգության երաշխիքների ուղին բոլորի համար նորից նորմալ վիճակ ձեռք բերելն է, ինքնիշխան Ուկրաինան վերականգնելը»,- ասել է Պավելը չեխական CNN Prima News հեռուստաալիքի հարցազրույցում այն բանից հետո, երբ հրապարակվել են քվեարկության արդյունքները։

Պետր Պավելի կարծիքով՝ ապագայում, երբ իրավիճակը Ռուսաստանում թույլ տա անել դա, Մոսկվայի հետ անհրաժեշտ կլինի նորմալ հարաբերություններ հաստատել եւ սահմանել փոխադարձ անվտանգության չափորոշիչները։ Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Չեխիայի ընտրված նախագահը գնահատել է որպես անկայուն՝ ուշադրություն դարձնելով վատթարացող տնտեսական դրությանը։ Ռուսական հասարակությունում, Պավելի կարծիքով, մեծանում է հիասթափությունը պատերազմի ընթացքի եւ այն բանի հետ կապված, թե ինչի է այն հանգեցրել ներկա պահին, ինչպես նաեւ հիասթափությունն այն բանից, թե ինչպես է վարչակարգը վարվում իր ժողովրդի հետ։ «Ռուսաստանը ժամանակի ընթացքում կհասկանա, որ այս դրությունից անհնար է հաղթանակած դուրս գալ»,- նշել է Պետր Պավելը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը տանուլ տալու վարժված չէ, իսկ Մոսկվան դեռեւս պատերազմ վարելու ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան Կիեւը։ «Չափազանց կարեւոր է, թե ինչպես այս իրավիճակին կվերաբերվեն համաշխարհային հանրությունը եւ հատկապես Չինաստանը», որը, ընտրված նախագահի կարծիքով, մեծ ազդեցություն ունի ներկա ճգնաժամի հնարավոր ավարտի վրա։

Ընդ որում՝ Պավելը նշել է, որ տնտեսական պատժամիջոցները նվազեցնում են Ռուսաստանի հնարավորությունները, այդ թվում ռազմական համալիրում ներդրումների ծավալները եւ պատերազմի ծախսերը, ինչպես նաեւ անհնար են դարձնում բարձր տեխնոլոգիաների օգտագործումը մարտադաշտում։ «Անհրաժեշտ է մարդկանց բացատրել, որ Ուկրաինային աջակցությունը միակ հնարավոր ուղին է, եւ որ մեզ անհրաժեշտ է համերաշխություն ցուցաբերել»,- ասել է Պետր Պավելը։ «Միջազգային հարաբերությունների այն տեսակը, որը Ռուսաստանը փորձում է պարտադրել Ուկրաինայում, չի համապատասխանում Չեխիայի Հանրապետության շահերին, ուստի անհնար է թույլ տալ, որ չեխական սահմաններից ոչ այնքան հեռու կանոններ խախտվեն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի կարող կանխել հայկական ծագմամբ ՌԴ-ի եւ  Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը պատերազմին
Նրա խոսքով՝ նշված անձինք, այդ երկրների քաղաքացիներ են․․․
Աբդոլլահիանը Ինյացիո Կասիսին հայտնել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելուն նպաստելու պատրաստակամության մասին
Մենք դեմ ենք պատերազմի շարունակմանը․․․
Սլովակիան Ուկրաինային փոխանցել է չորս ՄիԳ-29 կործանիչներ
Սլովակիայի վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը չորեքշաբթի հայտնել է, որ Ուկրաինայից․․․
Ֆինլանդիայի նախագահը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնության 14-րդ փաթեթին
Այն ներառում է երեք Leopard 2 տանկ․․․
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
Ուկրաինայի վերակառուցման համար 411 մլրդ դոլար կպահանջվի. Համաշխարհային բանկ
Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար 411 մլրդ դոլար կպահանջվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ