News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հունվարի 29-ին ծառայություն կատարելիս Մ-6 միջպետական ճանապարհի 85-րդ կմ-ին նկատել են կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդն իր համաձայնությամբ բացել է մեքենայի բեռնախցիկը և սրահի պահոցը: Պահոցում եղել է ատրճանակի նմանվող առարկա: Վարորդը հայտնել է, որ այն գտել է Այրում-Բագրատաշեն-Ալավերդի խաչմերուկի հարակից տարածքից:

27-ամյա վարորդը և ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ի ծառայության ժամանակ: Նրանք Նոյեմբերյան բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Վարորդն իր համաձայնությամբ բացել է բեռնախցիկը, որտեղ եղել է «ՍԿՍ» տիպի հրացան:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
Մարտի 18-ին՝ կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ…
Քուվեյթի նավթային ընկերությունը արտակարգ դրություն է հայտարարել նավթի թափվելու պատճառով
Ընկերության ներկայացուցիչ Քուսայ Ալ-Համերի խոսքով՝ արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել․․․
«Ֆոլքսվագեն Ջետան» փախցրել էին Հաղթանակ թաղամասից. այն գտել են Մաշտոցի պողոտայում. գտել են նաեւ փախցնողին
Մարտի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած...
Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի...
Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ
Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման...
4–րդ դասարանի երկու աշակերտներին հարվածած դասղեկի պաշտոնավարումը կասեցվել է. գործն ուղարկվել է դատարան
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8–ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ