News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կազմակերպում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կարգավորումը» խորագրով դասընթաց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Եթե զբաղվում եք բիզնեսով և ցանկանում եք Ձեր գործունեությունը կազմակերպել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան կամ ցանկանում եք աշխատել մրցակցության պաշտպանության ոլորտում, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է։

Դասընթացի նպատակն է իրազեկել մրցակցության պաշտպանության օրենսդրության, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների դրսևորումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կանխարգելիչ և վերահսկողական լիազորությունների, համակենտրոնացումների վերաբերյալ կարգավորումների, ինչպես նաև շուկաների մրցակցային իրավիճակի գնահատման վերաբերյալ։

Ուսուցման ընթացքում նախատեսվում են ճանաչողական այցեր Հանձնաժողով, այդ թվում՝ մասնակցություն Հանձնաժողովի նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ