News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 27-ին` ժամը 15:00-ի սահմաններում, պարեկային ծառայության երկու պարեկ Սպիտակ համայնքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա։ Դրա վարորդը՝ Սպիտակ քաղաքի 33-ամյա բնակիչը,  ներկայացրել է ավտոմեքենայի հաշվառման վկայագիրն ու այլ անձի լուսանկարով վարորդական իրավունքի վկայական:

Այնուհետև ոստիկանության պարեկները վարորդին հայտնել են տեխնիկական միջոցով անձի նույնականացում կատարելու անհրաժեշտության մասին, ինչից նա հրաժարվել է և հայհոյանքներ հնչեցնելով  քայլել ավտոմեքենայի ուղղությամբ: Նման վարքագիծը կանխելու նպատակով՝ ոստիկանները որոշել են վարչական կարգով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։

Պարեկների մոտենալուց հետո, նա սկսել է ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել պարեկների մարմնի տարբեր մասերին, հնչեցնել հայհոյանքներ, սպառնալիքներ: Միևնույն ժամանակ, հիշյալ ավտոմեքենայի ուղևորը նույնպես սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին: 

«Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, ովքեր եղբայրներ են, ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հիշյալ պարեկները ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հսկող դատախազի կողմից հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա եղբայրներից մեկին՝ վարորդին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի, իսկ մյուս եղբորը՝ ուղևորին՝ նույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Պերուում ժայռից ավտոբուսի ընկնելու հետեւանքով առնվազն 6 մարդ  զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Լիմայից ընթացող ավտոբուսը ընկել է Անկաշ նահանգում 70 մետր խորությամբ անդունդը․․․
Երկու ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում
Հունվարի 21-ից պարեկային ծառայությունը մեկնարկեց հանրապետության ևս չորս...
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին…
Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. Դատախազություն
Դատախազը հայցադիմումով պահանջում է վերականգնել պատճառված վնասը...
Ամենաշատ