News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է։ Այս մասին միջազգային դատարանի նիստում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանն Ադրբեջանին պարտավորեցնի դադարեցնել, այսպես կոչված, բնապահպանական բողոքի ակցիաները եւ Լաչինի միջանցքի շրջափակումը երկու ուղղություններով, ինչպես նաեւ դադարել խոչընդոտել Հայաստանից Արցախ էներգակիրների, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումները»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝  ներկայացնելով  Լաչինի միջանցքի շրջափակման հետ  կապված Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հույս ուներ, որ այդ հարցերը կլուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի նիստը կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։

«Ադրբեջանը փորձեց միջանցքի շրջափակումը արդարացնել բնապահպանական հերյուրանքներով, որոնց ոչ ոք չի հավատում։ Նա դա անում է՝ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարություններին հետեւելու եւ Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների եւ ապրանքների անվտանգ փոխադրումը երաշխավորելու իր պարտավորությանը»,- ասաց Կիրակոսյանը։

Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրեց, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային դատապարտման են արժանացել Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների կողմից։

«Ղարաբաղի մեկ բնակիչ արդեն մահացել է անհրաժեշտ բուժօգնության պակասից, շատերին էլ նման վտանգ է սպառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ խանութների ու դեղատների դարակները դատարկ են, սնունդը կտրոններով են բաժանում, գազը ժամանակ առ ժամանակ անջատվում է Ադրբեջանի կողմից, որն ամբողջությամբ վերահսկում է Հայաստանից խողովակատարը, իսկ էլեկտրամատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերացնել էլեկտրահաղորդման գծի վթարը։

«Էթնիկ զտման նման բացահայտ գործողությունները չպետք է տեղ ունենան ժամանակակից աշխարհում եւ ՄԱԿ-ի դատարանը Ղարաբաղի հայերի համար վերջին ատյանն է»,- ընդգծեց Հայաստանի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. քննարկել են Լաչինի միջանցքում իրավիճակը
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել…
Գարեգին Բ-ն Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է Արցախի շրջափակման հարցը
Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին...
Արարատ Միրզոյանը նորից նշել է Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը էթնիկ զտումներ է նախապատրաստում․․․
Լավրովը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման դեպքում պարկեշտության մասին
Իհարկե, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ համաձայնությունները․․․
Ես այսօր Արցախի՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հնարավորությունը չեմ տեսնում. ԱԺ նախագահ
Հայաստանի ԱԺ նախագահն ուրախ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցություններում բարձրացրել է Արցախի դերը...
Ամենաշատ