
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հայտարարել է, որ անմիջապես կապ է հաստատել Թուրքիայի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո։ Այս մասին նա հայտնել է Helsingin sanomat-ին։
Էրդողանը նախօրեին ասել էր, որ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնել, որը «կցնցի» Շվեդիային։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է առանձին քննարկել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները, սակայն վերջնական որոշումը կկայացվի Հելսինկիում եւ Ստոկհոլմում։
Անկարայում մամուլի ասուլիսին գերատեսչության ղեկավարն ասել էր, որ եթե ՆԱՏՕ-ում եւ այդ երկրներում համապատասխան որոշումներ ընդունեն, Թուրքիան կկարողանա գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ֆիննական եւ շվեդական դիմումներն առանձին կարգով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կարող է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու վերաբերյալ կայացնել որոշում, որը կցնցի Շվեդիային:
Նրա խոսքով՝ Ֆինլանդիան չպետք է թույլ տա նույն քայլերը, ինչ Շվեդիան։