News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հունվարի 26-ի N 136-Ա/2 հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների դասագրքերի գործածության երաշխավորված ցանկը: Ըստ հրամանի՝ հաստատվել են նաև ազգային փոքրամասնությունների և բրալյան  դասագրքերը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարրական դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների համար բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:

Պետական միջոցներով են տրամադրվում նաև բրալյան դասագրքերը:

Տպել
Ամենաշատ