News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ս․թ․ հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի ձկնորսության դեպք:

Տեսչական մարմինց NEWS.am-ին հայտնում են, որ Արենի համայնքի տարածքով հոսող Արփա գետի հատվածում հայնաբերվել և առգրավվել է 52 հատ, 2․8կգ կողակ և բեղաձուկ տեսակի մանրաձուկ, նաև ձկնագողության գործիք հանդիսացող ուռկան։

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:

 

Տպել
Ամենաշատ