News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ի կեսգիշերին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի 27-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցային ահազանգից մոտ մեկ ժամ առաջ Փոքր Վեդի գյուղում, տուժածի տան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ իրար էին բախվել երկու «Ժիգուլի», և հենց այդ միջադեպի ընթացքում էլ ծավալվել էին հետագա գործողությունները:

Վթարի հետևանքով վարորդների միջև ծագել էր վիճաբանություն: Վեճը կարող էր և խաղաղ ավարտ ունենալ, եթե այդտեղով չանցներ վարորդներից մեկի համագյուղացին: 23-ամյա տափերականցի երիտասարդը միջամտում է վեճին, ինչի հետևանքով այն թեժանում է: Աղմուկի վրա տնից դուրս է գալիս 27-ամյա երիտասարդը և փորձում լռեցնել վիճողներին, ու հենց այդ ընթացքում էլ, այսպես ասած՝ համագյուղացու պաշտպանությունը ստանձնած 23-ամյա տափերականցին դանակի հարվածներ է հասցնում հարևանությամբ ապրող 27-ամյա երիտասարդին:

Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և խոստովանել արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ուենցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Մհեր Սահակյանը մոտեցել է Վլ. Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, վերջինս վայր է ընկել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ