News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո մտափոխվել է եւ «հրաժարվել» Իրանի հետ եղբայրությունից։

Հիշեցնենք, որ օրերս Փաշազադեն, անորոշ եւ կցկտուր խոսելով, ասել էր, որ Իրանը Ադրբեջանի եղբայրն է, բայց, ցավոք, Իրանը եւս մեկ եղբայր ունի՝ Հայաստանը։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության եւ ազգային միասնության մասին։ Մենք Իրանից շեհիդ ենք բերել, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Կատարվածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, եւ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերին են»,- ասել է Փաշազադեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ