News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Պարենով 25 բեռնատարներից բաղկացած իրանական շարասյունը Իրաքի Անբար նահանգից սիրիական Դեր Զոր գնալու ճանապարհին օդից հարձակման է ենթարկվել, հայտնում է Tasnim-ը։

Ինչպես հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել Ալբու Քամալ սահմանային անցակետի մոտ, երեք հրթիռ է արձակվել ավտոշարասյան վրա, սակայն միայն մեկն է հարվածել բեռնատարին։ Զոհեր չկան։

Հաստատվել է, որ ավտոշարասյունը միայն մարդասիրական օգնություն է տեղափոխել եւ սիրիական իշխանություններից ստացել է անհրաժեշտ օրինական թույլտվությունները։

Դեկտեմբերին Իսրայելի նախկին ռազմական շտաբի պետը հաստատել էր, որ Իսրայելն է կանգնած իրաքա-սիրիական սահմանի մոտ վառելիքի իրանական ավտոշարասյան վրա նոյեմբերի հարձակման հետեւում, նշում է Tasnim-ը։

Վառելիքի շարասյունը Սիրիա էր մեկնում Քաիմի սահմանային անցակետով, երբ նրան հարված է հասցվել, եւ առնվազն երկու ցիստեռն ոչնչացվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ