News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով ժամանել է Զիմբաբվե, հայտնում է Բելառուսի Առաջին ազգային ալիքը։

Բելառուսի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաք Հարարեի օդանավակայանում։ Լուկաշենկոյին անձամբ դիմավորել է Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան։

Տեսանյութում երեւում է, որ Լուկաշենկոն վզին ծաղկաշղթայով է։ Բելառուսի նախագահին երգ ու պարով են դիմավորել։

«Բելառուսական պատվիրակությունն արդեն սկսել է աշխատանքը Հարարեում։ Օրվա առաջին կեսին կայացել է բելառուսա-զիմբաբվեական գործարար համաժողով, որտեղ արդեն ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր։ Այցի ընթացքում կշարունակվեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները։ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Էմերսոն Մնանգագվայի բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է հունվարի 31-ին։ Պետությունների ղեկավարները կհանդիպեն անհատական ձեւաչափով եւ ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ։ Երկրների ղեկավարների մասնակցությամբ կանցկացվի նաեւ բելառուս արտադրողների սարքավորումների փոխանցման արարողություն՝ Զիմբաբվեի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների մեքենայացման ծրագրի երկրորդ փուլի ավարտի եւ երրորդի մեկնարկի շրջանակներում։ Միջոցառումը կանցկացվի Զիմբաբվեի գյուղատնտեսական ինստիտուտի բազայում»,- նշում է ԶԼՄ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ