News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարար Նաբա Կիսոր Դասի վրա կրակել է ոստիկանը, եւ նա մահացել է ստացած վերքերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նաբա Կիսոր Դասը գնդակահարվել եւ սպանվել է Գոպաս Դաս անունով ոստիկանի կողմից արեւմտյան Օդիշա Բրաջարաջնագար քաղաքում, երբ տեղական գրասենյակը բացելուց առաջ կողմնակիցներին ձեռքով ողջունելու համար իջել է իր մեքենայից, հայտնում է The Hindu-ն:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել Դասի մահվան կապակցությամբ։

Ոստիկանությունից թերթին հայտնել են, որ կրակոցներն արվել են շատ մոտ տարածությունից՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ի սահմաններում։ Ոստիկանության տեսուչն ու կոնստեբլն անմիջապես միջամտել եւ ձերբակալել են հարձակվողին։

Նաբա Դասը հոսպիտալացվել է եւ մահացել հիվանդանոցում։

Բժիշկները պարզել են, որ մի փամփուշտն անցել է նախարարի մարմնի միջով, որը վնասել է սիրտն ու ձախ թոքը եւ զանգվածային ներքին արյունահոսություն առաջացրել, ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել սպանության դրդապատճառների մասին։

Նաբա Դասը 2009 թվականից քաղաքականությամբ էր զբաղվում։ Նա Օդիշա նահանգի ամենահարուստ քաղաքական գործիչներից էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ինդոնեզիան Իտալիա կվտարի 7 տարի արդարադատությունից թաքնվող մաֆիոզիին
Մաֆիոզին ձերբակալվել է Բալի կղզում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ